Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Չինաստանը ստիպված է լինելու կա՛մ միջամտել, կա՛մ հրաժարվել գլոբալ դերակատարման հավակնություններից

Չինաստանը ստիպված է լինելու կա՛մ միջամտել, կա՛մ հրաժարվել գլոբալ դերակատարման հավակնություններից
07.03.2026 | 18:06

Շատերը գուցե նկատել են, որ, ի տարբերություն նախորդ տարվա հունիսի, այս անգամ իրանական հրթիռները հասցնում են ճշգրիտ և կետային հարվածներ` ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Բահրեյնին, Իրաքում տեղակայված ռազմական օբյեկտների, Իսրայելին և այլն։

Շատերին թվում էր, թե իրանական հրթիռները կունենան նույն ՕԳԳ-ն, ինչ նախորդ տարի, բայց կարծես թե նախորդ տարի միտումնավոր ստեղծվում էր իրանական հրթիռների վերաբերյալ թյուր կարծիք։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Իրանի Զինված ուժերը նաև հստակ հետախուզական տեղեկատվություն են ստանում, քանզի առանց հետախուզական ճշգրիտ տվյալների հնարավոր չէ այսպիսի լայն աշխարհագրության վրա վարել ժամանակակից հրթիռային մարտեր։

Իրանական ՀՕՊ-ը ևս նախորդ տարվա համեմատ որոշակի բարելավում ունի, թեպետ դժվար է ամերիկյան և իսրայելական տեխնոլոգիաների դեմ ՀՕՊ պատնեշի ստեղծումը։

Իրանական ռազմավարությունը ևս, ի տարբերություն շատ դեպքերի ու երկրների, որդեգրել է բավականին ռիսկային և բարդ կոմբինացիա` համաշխարհային տնտեսական ճգնաժամ, անվտանգության համակարգի փլուզման վտանգ ամբողջ տարածաշրջանում, ներքին հասարակական տրամադրությունների լարում սեփական կառավարությունների և ԱՄՆ-ի նկատմամբ, բևեռացում և այլն:

Այս ամենը միջնաժամկետ հեռանկարում, եթե Իրանի ռեսուրսները բավականացնեն դիմադրության համար, կստիպի ԱՄՆ-ին նահանջել ներքին ու արտաքին ճնշման ներքո։

Հաջորդ և ամենակարևոր հանգամանքը Չինաստանն է: Ի վերջո, ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ առաջին հերթին ուղղված են ընդդեմ Չինաստանի, և վաղ թե ուշ Չինաստանը ստիպված է լինելու կա՛մ միջամտել, կա՛մ հրաժարվել գլոբալ դերակատարման հավակնություններից։ Եվ Իրանի համապատասխան կառույցները, կարծում եմ, շուտով կխաղարկեն այս հիմնական խաղաթուղթը, մի բան, որը չի կարող զսպիչ ազդեցություն չթողնել։ Չինաստանի ներգրավման հնարավորությունը կստեղծի ուժային բալանս, ինչը կստիպի կողմերին գնալ որոշակի ստատուս-քվո հաստատելու ճանապարհով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ